Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը խոսել է այս մրցաշրջանում ակումբի վատ ելույթների մասին։
«Շնորհավորում եմ բոլորին, ովքեր հաղթեցին մեզ այս մրցաշրջանում: Հիմա պետք է հետևում թողնել այս անհաջող արդյունքները, ես ցանկանում եմ արագ մտնել նոր մրցաշրջան։ Երևի մեզ այլ խաղացողներ էին պետք, կամ գուցե մարզիչը պետք է այլ բան աներ: Նոր մրցաշրջանում մենք ամեն ինչ նորից կսկսենք նոր մարզչով»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում «Բավարիան» զբաղեցրել է աղյուսակի երրորդ տեղը։