«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը խաղադաշտ է դուրս եկել Բունդեսլիգայի 34-րդ տուրի՝ «Հոֆենհայմի» դեմ խաղում (4-2)։
34-ամյա Մյուլերի համար այս հանդիպումը 473-րդն էր «Բավարիայի» կազմում Գերմանիայի առաջնությունում։
Ըստ այդ ցուցանիշի՝ նա կրկնել է ակումբային ռեկորդը՝ հասնելով 1962-1980 թվականներին «Բավարիայում» հանդես եկող Զեպ Մայերին։
Բունդեսլիգայում «Բավարիայի» կազմում ելույթների լավագույն հնգյակում են նաև Օլիվեր Կանը (429), Գերդ Մյուլերը (427) և Հանս-Գեորգ Շվարցենբեկը (416)։