Հայտնի է Պրեմիեր Լիգայի մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի անունը

«Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը արժանացել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակին, հայտնում է Daily Mail-ը։

Անգլիացի ֆուտբոլիստը «Չելսի» է տեղափոխվել անցած ամառ 47 միլիոն եվրոյի դիմաց «Մանչեսթեր Սիթիից» և այս մրցաշրջանում կարողացել է դառնալ լոնդոնյան թիմի առաջատարը։

22-ամյա Պալմերը Պրեմիեր լիգայի 33 խաղում դարձել է 22 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։