Հայտնի է ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի անունը

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը ճանաչվել է Անգլիայի առաջնության 2023/24 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է Պրեմիեր Լիգայի մամուլի ծառայությունը։

23-ամյա ֆուտբոլիստը քվեարկության ժամանակ հաղթել է իր թիմակից Էրլինգ Հոլանդին, ինչպես նաև Ալեքսանդր Իսակին (Նյուքասլ), Մարտին Էդեգորին, Դեկլան Ռայսին (երկուսն էլ՝ «Արսենալ»), Քոուլ Պալմերին (Չելսի), Վիրջիլ վան Դեյկին (Լիվերպուլ) և Օլի Ուոթկինս (Ասթոն Վիլա)։

Այս մրցաշրջանում Ֆոդենը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 34 հանդիպում, դարձել 17 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։