Կիկե Սանչես Ֆլորեսը կլքի «Սևիլիայի» գլխավոր մարզչի պաշտոնը

«Սևիլիայի» գլխավոր մարզիչ Կիկե Սանչես Ֆլորեսը մրցաշրջանի ավարտից հետո կլքի իր պաշտոնը, հաղորդում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։

59-ամյա իսպանացին «Սևիլիան» գլխավորում է նախորդ տարվա դեկտեմբերից։ Նրա գլխավորությամբ թիմն անցկացրել է 23 հանդիպում, տարել 11 հաղթանակ, 4 անգամ ավարտել ոչ-ոքի, 9 հանդիպումներում պարտվել։

Հիշեցնենք, որ 36 տուրից հետո «Սևիլիան» 41 միավորով զբաղեցնում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը։