«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը մեկնաբանել է Անգլիայի առաջնության 2023/24 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստանալը։
«Այս մրցանակին արժանանալը ձեռքբերում է, որի համար ես անչափ հպարտ եմ։ Պրեմիեր Լիգան ճանաչվել է աշխարհի լավագույն առաջնությունը, և ես ուրախ եմ, որ առաջադրվել եմ բազմաթիվ այլ հիանալի խաղացողների հետ միասին, ովքեր հատուկ մրցաշրջաններ են անցկացրել իրենց ակումբներում:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Մանչեսթեր Սիթիի» ողջ անձնակազմին, մարզիչներին և հատկապես իմ թիմակիցներին, քանի որ առանց նրանց դա հնարավոր չէր լինի»,- Ֆոդենի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա կիսապաշտպանը անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։