Խեսուս Նավասը չի հեռանա «Սևիլիայից»

«Սևիլիան» երկարաձգել է պայմանագիրը 38-ամյա եզրային պաշտպան Խեսուս Նավասի հետ մինչև ընթացիկ օրացուցային տարվա ավարտը, հաղորդում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը։

Ֆուտբոլիստը, ում պայմանագրի ժամկետի ավարտից հետո հեռանալու մասին հայտարարվել էր այս ամառվա սկզբին, նոր պայմանագիր է կնքել իսպանական թիմի հետ՝ վեց ամսով։

Նշվում է, որ Նավասը նոր աշխատանքային պայմանագրով իր ամբողջ աշխատավարձը կփոխանցի «Սևիլյան» բարեգործական հիմնադրամին, իսկ նոր տարում, ավարտելով իր խաղային կարիերան, կսկսի աշխատել թիմի կազմում ցմահ պայմանագրով։

Խեսուս Նավասը «Սևիլիայի» սան է։