«Դեպորտիվո Ռիեստրայի» կիսապաշտպան Մատեո Ապոլոնիոն ռեկորդ է սահմանել՝ դառնալով արգենտինական ֆուտբոլի պատմության ամենաերիտասարդ դեբյուտանտը, հայտնում է TyC Sports-ը։
Ապոլոնիոն փոխարինման դուրս եկավ Արգենտինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի՝ «Նյուելս Օլդ Բոյզի» դեմ խաղում (0-1) 85-րդ րոպեին՝ իր նորամուտը նշելով 14 տարեկան 29 օրական հասակում։
Այսպիսով, Մատեոն գերազանցեց հարձակվող Սերխիո Ագուերոյի ռեկորդը, ում դեբյուտը «Ինդեպենդիենտեի» մարզաշապիկով կայացավ 15 տարեկան 33 օրականում։
Ապոլոնիոն գերազանցեց նաև Դիեգո Մարադոնային, ով իր նորամուտը նշեց «Արգենտինոս Ջունիորսի» հիմնական թիմում իր 16-ամյակից 10 օր առաջ։