Հարի Քեյնը չի գերազանցի Ռոբերտ Լևանդովսկու ռեկորդը

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հայտնել է, որ թիմի հարձակվող Հարի Քեյնը վաղ է ավարտել մրցաշրջանը և չի մասնակցի մայիսի 18-ին կայանալիք «Հոֆենհայմի» դեմ Բունդեսլիգայի վերջին տուրում։

«Հարին բուժվում է իր անձնական բժշկի մոտ։ Նա չի կարող ճանապարհորդել:

Մեջքի ցավեր ուներ, վիճակը գնալով վատանում էր ու խանգարում առօրյա շարժումներին։ Նա խաղին մասնակցելու հնարավորություն չունի»։

Այսպիսով, Քեյնը հաստատ չի գերազանցի կամ կրկնի Ռոբերտ Լևանդովսկու ռեկորդը Բունդեսլիգայում մեկ մրցաշրջանում գոլերի քանակով։ Քեյնն այժմ ունի 36 գոլ, Լևանդովսկին 41 գոլ է խփել 2020/21 մրցաշրջանում։