Հարի Քեյնը դարձավ Բունդեսլիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն ռմբարկու

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը դարձել է Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն։ Անգլիացին ունի 36 խփած գոլ։ Նշենք, որ հարձակվողը Գերմանիայի առաջնությունում անցկացրել է 32 խաղ։ Քեյնը նաև ութ գոլային փոխանցման հեղինակ է դարձել։

Բունդեսլիգայի մրցաշրջանի լավագույն ռմբարկուների ցուցակում երկրորդ տեղը զբաղեցրել է «Շտուտգարտի» հարձակվող Սերու Գիրասին, ով դարձել է 28 գոլի հեղինակ։

Հիշեցնենք, որ 30-ամյա ֆուտբոլիստը մյունխենյան ակումբ է տեղափոխվել նախորդ ամառ «Թոթենհեմից»։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։