Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է դարպասապահների հետ կապված իրավիճակի մասին։
Հիշեցնենք, որ մրցաշրջանի մեծ մասում թիմի գլխավոր դարպասապահն էր Անդրեյ Լունինը, սակայն ապաքինվելուց հետո Տիբո Կուրտուան կրկին դարձավ առաջին համարը։ Բելգիացին բաց թողեց մրցաշրջանի մեծ մասը ծնկի խաչաձև կապանների վնասվածքի պատճառով։
«Ինձ համար հիմնական դարպասապահի մասին բանավեճ չկա։ Անդրեյ Լունինը ֆանտաստիկ մրցաշրջան անցկացրեց, իսկ Տիբո Կուրտուան վերականգնում է մոլորակի լավագույն դարպասապահի իր կարգավիճակը»,- ասել է Անչելոտտին մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ ամռանը Կուրտուայի վնասվածքի պատճառով «Ռեալը» վարձակալեց «Չելսիից» Կեպա Արիսաբալագային։