«Բորուսիան» ցանկանում է վաճառել իր ֆուտբոլիստին ավելորդ քաշի պատճառով

Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Նիկլաս Սուլեն մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ թիմից։ Այս մասին հայտնում է Sky Germany-ն

Ակումբը դժգոհ է ավել քաշ ունեցող խաղացողից, ով տարեկան վաստակում է 11 միլիոն եվրո։ Ղեկավարությունը պատրաստ է պահել Սուլեին, բայց միայն այն դեպքում, եթե նա դիետա պահի և վերադառնա իր մարզավիճակին։

Սուլեի պայմանագիրը «Բորուսիայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Նշվում է, որ 28-ամյա ֆուտբոլիստը քաշային խնդիրներ է ունեցել նաեւ «Բավարիայում», որտեղից տեղափոխվել է Դորտմունդ։

Այս մրցաշրջանում պաշտպանն անցկացրել է 31 հանդիպում և 1 գոլ։