Չավի․ «Մեր հարաբերությունները չեն փոխվել, ես կմնամ թիմում»

Չավին պարզաբանել է իր խոսքերը «Բարսելոնայի» ֆինանսական վիճակի մասին։

Հաղորդվում էր, որ ակումբի նախագահ Ժոան Լապորտան հիասթափվել է գլխավոր մարզչից իր հայտարարության պատճառով։

«Նրանք ինձ ոչինչ չեն ասել: Մեր հարաբերությունները չեն փոխվել, ամեն ինչ լավ է։ Ես ասացի այն, ինչ իրականում մտածում եմ։ Մենք պայքարում ենք բոլոր տիտղոսների համար, ես լի եմ ամբիցիաներով և եռանդով, բայց իրավիճակը հեշտ չէ, և դա չի փոխում իրականությունը։

Ես բացարձակապես վստահ եմ, որ հաջորդ մրցաշրջանում կլինեմ թիմի մարզիչը։ Ես լիահույս եմ և շարունակում եմ պատիվ ունենալ այս ակումբում աշխատելու համար: Ես տիտղոսներ նվաճելու հավակնություններ ունեմ, բայց իրավիճակը լավագույնը չէ, բայց մենք աշխատում ենք այն բարելավելու ուղղությամբ։

Ես հանգիստ եմ և խանդավառ. ահա թե ինչ եմ փոխանցել նախագահին և Դեկուին: Մենք արդեն պլանավորում ենք հաջորդ մրցաշրջանը նրանց հետ»,- ասել է Չավին :