Քոուլ Պալմերը Պրեմիեր լիգայում լավագույն գոլային պահերն ունի։
WhoScored-ի հաշվարկների համաձայն՝ «Չելսիի» լավագույն ռմբարկուն գոլ է խփում այս իրավիճակների 68%-ում: Լավագույն եռյակում են նաև Յոն ՄԻն Սոնը («Թոթենհեմ», 63%) և Ժան Ֆիլիպ Մատետան («Քրիսթալ Փելաս», 61%)։
«Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսն ունի առաջնությունում ամենավատ ցուցանիշը ՝ 18%: Հաջորդը Բրենան Ջոնսոնը («Թոթենհեմ») և Ռասմուս Հոյլունդը («Մանչեսթեր Յունայթեդ»)՝ 24-ական տոկոս:
Նշենք, որ հաշվի են առնվել միայն այն խաղացողները, ովքեր ունեցել են նվազագույնը 15 հստակ գոլային պահեր։