Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ցանկանում է երկարաձգել իր մնալը մադրիդյան ակումբում։
38-ամյա խորվաթի պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը, սակայն Լուկան փորձում է երկարաձգել այն։ Ինչպես տեղեկացնում է Diario AS-ը, Մոդրիչը Մադրիդի «Ռեալին» առաջարկել է կրճատել իր աշխատավարձը, որպեսզի կարողանա մնալ ակումբում։
Մոդրիչը, ով Մադրիդի «Ռեալի» պատմության 25 գավաթով 3 ամենաշատ պարգևատրված խաղացողներից մեկն է, այս մրցաշրջանում մասնակցել է «Ռեալի» 43 հանդիպման բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։