Լիոնել Մեսսին ամենաբարձր աշխատավարձն ունի MLS-ում

MLS-ի խաղացողների ասոցիացիան տվյալներ է հրապարակել լիգայի խաղացողների աշխատավարձերի վերաբերյալ։

Այսպիսով, «Ինտեր Մայամիի» ավագ Լիոնել Մեսսին առաջնությունում ամենաբարձր աշխատավարձն ունի։ Արգենտինացու աշխատավարձը տարեկան 12 միլիոն դոլար է, իսկ երաշխավորված վճարումների ծավալը գերազանցում է 20 միլիոնը։

Միջին տարեկան երաշխավորված փոխհատուցումը ներառում է աշխատավարձը և բոլոր երաշխավորված բոնուսները, որոնց գումարը բաժանվում է պայմանագրի տևողության վրա (ներառյալ երկարաձգման տարբերակը): Հաշվի են առնվում նաև մարքեթինգի հետ կապված ցանկացած վճարում և գործակալներին արվող պահումներ: Այնուամենայնիվ, խաղացողի կամ թիմի կատարողականի հիման վրա բոնուսները հաշվի չեն առնվում, քանի որ դրանք կարող են չստացվել:

Երկրորդ տեղում Լորենցո Ինսինյեն է (15,4 մլն), երրորդում՝ Սերխիո Բուսկետսը (8,7 մլն):

Թոփ 10 ամենաբարձր վարձատրվող խաղացողները.

1. Լիոնել Մեսսի – 12 000 000 դոլար.

2. Սերխի Բուսկետս – 8,499,996 դոլար

3. Լորենցո Ինսինյե  – 7.500.000

4. Ջերդան Շաքիրի  – 7,350,000

5. Էմիլ Ֆորսբերգ – 5,405,000

6. Հեկտոր Էրերա  – 4,750,000

7. Սեբաստիան Դրիուսի – 4.500.000

8. Քրիստիան Բենտեկե – 4 250 000

9. Կարլես Գիլ – 4 000 000

10. Հանի Մուխթար – 3,800,000 դոլար.