Ժոան Լապորտան «լիովին հիասթափված է» Չավիից

Չավին կորցրել է վստահությունը Ժոան Լապորտայի նկատմամբ «Բարսելոնայի» մասին մեկնաբանություններից հետո։

Չորեքշաբթի օրը «բլաուգրանայի» գլխավոր մարզիչը խոսել է ակումբի ֆինանսական վիճակի մասին՝ նշելով, որ ավելի վատ տնտեսական վիճակում է, քան «Ռեալը» և եվրոպական մյուս թիմերը։

Ինչպես հայտնում է COPE-ը, ակումբի նախագահը ոչ միայն զայրացած էր, այլև «լիովին հիասթափված» Չավիից: Լապորտան կարծում է, որ մարզիչը չի հարգում իր ձեռք բերված պայմանավորվածությունները։

Ենթադրվում է, որ «Բարսելոնայի» ղեկավարը 44-ամյա մասնագետից հավատ է խնդրել թիմի հանդեպ, և այժմ, հնչեղ հայտարարություններից հետո, Լապորտան Չավիին համարում է տիպիկ մարզիչ, ով չի հավատում իր ունեցածին։

Բացի այդ, Լապորտային դուր չեն եկել այն հայտարարությունները, թե հարձակվող Վիտոր Ռոկեն չի խաղում բարձր մրցակցության պատճառով և քանի որ դեռ շատ բան ունի սովորելու։ Նշվում է, որ հենց Չավին է պնդել, որ բրազիլացին պայմանագիր կնքեն ձմռանը, մինչդեռ մարզական տնօրեն Դեկուն ցանկանում էր, որ խաղացողը գա ամռանը, ինչպես ի սկզբանե նախատեսված էր: