Մադրիդի «Ռեալը» ցանկանում է հունիսի 14-ին նախատեսված Եվրոպայի առաջնության մեկնարկից առաջ անցկացնել հարձակվող Կիլիան Մբապպեի շնորհանդեսը, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբը փորձում է թույլտվություն ստանալ ՊՍԺ-ից, քանի որ 25-ամյա ֆրանսիացու պայմանագիրը փարիզցիների հետ ավարտվում է միայն հունիսի 30-ին։ «Ռեալը» նախատեսում է ստորագրման արարողությունն անցկացնել հունիսի 3-ից հունիսի 9-ը։
Մբապեն մայիսի 10-ին հայտարարել էր ՊՍԺ-ից հեռանալու մասին։ Հարձակվողը թիմից կհեռանա ազատ գործակալի կարգավիճակով։