Ջան Պիերո Գասպերինին իտալական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնի գլխավոր հավակնորդն է

Ջան Պիերո Գասպերինին «Նապոլիի» գլխավոր մարզչի պաշտոնի գլխավոր հավակնորդն է։

Հինգշաբթի օրը նեապոլիտանական ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը վերսկսել է կապերը «Ատալանտայի» գլխավոր մարզչի հետ և կնախընտրեր նշանակել նրան։

Գասպերինին տարաձայնություններ ունի Բերգամոյի ակումբի ղեկավարության հետ, սակայն ապագայի հարցում դեռ չի կողմնորոշվել։ Նրա պայմանագիրը «Ատալանտայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը:

Դե Լաուրենտիսի ցուցակում հաջորդը «Թոթենհեմի» նախկին մարզիչ Անտոնիո Կոնտեն է, բայց նա ավելի բարձր աշխատավարձի և տրանսֆերային պահանջներ ունի:

Նապոլիի կարճ ցուցակում են նաև Ստեֆանո ՊիոլինՄիլան») և Վինչենցո Իտալանոն («Ֆիորենտինա»):

Նեապոլցիների ներկայիս գլխավոր մարզիչ Ֆրանչեսկո Կալցոնան մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը և կկենտրոնանա Սլովակիայի հավաքականի հետ աշխատանքի վրա։

36 տուրից հետո «Նապոլին» Ա Սերիայում զբաղեցնում է 9-րդ տեղը։