ՖԻՖԱ-ն որոշել է VAR-ի կանոնների մեջ փոփոխություններ անել

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն ասել է, որ աշխատանքներ են տարվում VAR համակարգի օգտագործման կանոնները փոխելու ուղղությամբ։ Նրա խոսքով, այս պահին համակարգը փորձարկվում է մարզչի խնդրանքով տեսահոլովակ դիտելով:

Ավելի վաղ բրիտանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Պրեմիեր լիգայի ակումբները շուտով կդիտարկեն հաջորդ մրցաշրջանից VAR-ից հրաժարվելու տարբերակը։

«Ստեղծվել է ավելի պարզ տեխնոլոգիա՝ ավելի քիչ տեսախցիկներով և, հետևաբար, ավելի հասանելի բոլորի համար: Յուրաքանչյուր թիմի մարզիչները կարող են երկու անգամ օգնություն խնդրել VAR-ից (ՖԻՖԱ-ի ղեկավարը չի հստակեցրել՝ խոսքը երկու խնդրանքի մասին է յուրաքանչյուր խաղում, թե յուրաքանչյուր խաղակեսում։- Sport24)։

Ֆուտբոլիստները կկարողանան հորդորել իրենց մարզչին` խնդրելով վերանայել խաղը: Եթե ​​պահանջված կրկնության արդյունքում փոխվի մրցավարի նախնական որոշումը, ապա վերանայման նախաձեռնող թիմը կպահպանի կրկնությունը պահանջելու երկու հնարավորություն»,- Ինֆանտինոյի խոսքերն է մեջբերում Marca-ն: