Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը պատասխանել է լրագրողների հարցերին Կիլիան Մբապպեի ապագա ակումբի մասին։
Հիշեցնենք, որ հարձակվողը ավելի վաղ հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է ՊՍԺ-ից։ Լրատվամիջոցները նրան կապում են Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու հետ:
«Արդյո՞ք պետք է պարզաբանել նրա վիճակը։ Նա իր ընտրությունը կատարել է բավականին վաղուց, պաշտոնական հաստատումը շուտով կհայտնվի։
Նա շատ բան արեց Փարիզի համար, չմոռանանք դա։ Նա տաղանդ ունեցող մարդ է, նա հիանալի տղա է»,- Դեշամի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։