«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը կարող է տեղափոխվել «Բավարիա», հայտնում է Bild-ը։
Նշվում է, որ մյունխենյան ակումբը հետաքրքրություն է ցուցաբերում պորտուգալացու նկատմամբ, ով լիովին համապատասխանում է ներկայիս գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի խաղային ոճին։
Ակումբը բանակցություններ կսկսի միայն այն դեպքում, եթե Տուխելի հետ համաձայնության գա պայմանագրի երկարաձգման շուրջ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիան» ցանկանում է պահել Թոմասին, ով ամռանը հայտարարեց հեռանալու մասին։ Տուխելը երաշխիքներ է պահանջել, այն է՝ պայմանագիր մինչև 2026 թվականը։ Կողմերն այս պահին քննարկում են այս հարցը։