Դորտմունդի «Բորուսիան» ցանկանում է ձեռք բերել Ջուդ Բելինգհեմի եղբորը

Դորտմունդի «Բորուսիան» ցանկանում է ձեռք բերել «Սանդերլենդի» կիսապաշտպան Ջոբ Բելինգհեմին , հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն, անգլիական ակումբին այս ամառ պետք է լուրջ գործարք կնքի, որպեսզի հավասարակշռի իր հաշիվները, ուստի 18-ամյա խաղացողի վաճառքը կարող է լավ տարբերակ լինել:

Բելինգհեմը Բիրմինգհեմի սան է և ակադեմիայից բարձրացել է հիմնական թիմ: 2023 թվականի հուլիսին նա տեղափոխվեց «Սանդերլենդ»։ Տրանսֆերային գումարը կազմել է 1,75 միլիոն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում Բելինգհեմը անցկացրել է 47 հանդիպում, դարձել 7 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

33 տուրից հետո «Բորուսիան» 60 միավորով զբաղեցնում է Բունդեսլիգայի հինգերորդ հորիզոնականը։ «Բայերը» հաղթեց վաղաժամ առաջնությունում (87 միավոր):