Յուլիան Նագելսման. «Գերմանիան կարող է նվաճել տիտղոսը»

Յուլիան Նագելսմանը պատասխանել է, թե ինչ նպատակ է դնում ազգային հավաքականի առջեւ Եվրո-2024-ում.

«Երբ մենք մասնակցում ենք մրցաշարի, պետք է ցանկանանք հաղթել այն:

Կարծում եմ, որ մենք շատ լավ կազմ ունենք, հակառակ դեպքում ես այն չէի հավաքի։ Մենք շատ լավ խաղացինք Ֆրանսիայի դեմ։

Իհարկե, ի վերջո դժվար է կանխատեսել, թե թիմը ինչպես կդիմանա իրավիճակին և կանցկացնի Եվրոյի մեկնարկային խաղը։ Շոտլանդիան շատ լավ թիմ է, ոչ նույնը, ինչ տասը տարի առաջ: Այս հանդիպումը շատ կարևոր է մրցաշարը լավ սկսելու և երկրպագուներին գրավելու համար։

Ես տեսլական ու հավատ ունեմ, որ կարող ենք նվաճել այս տիտղոսը»,- ասել է Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչը։

Գերմանիան A խմբում կխաղա Շոտլանդիայի, Հունգարիայի և Շվեյցարիայի հետ: