Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը Չեմպիոնների Լիգայի եզրափակչի՝ Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղի նախօրեին նշել է, որ գերմանական թիմին չի կարելի թերագնահատել։
«Նայեք նրանց մրցակիցներին խմբային փուլում. ՊՍԺ-ն, «Միլանը», «Նյուքասլը», այնուհետև՝ ՊՍՎ-ն, Մադրիդի «Ատլետիկոն» և ՊՍԺ-ն։
Երբ դու անցնում ես նման թիմերի, այլեւս չես կարող ասել, որ քո բախտը պարզապես բերել է ինչ-որ խաղում։ Նրանք արժանի են այնտեղ լինելու։ Եզրակացությունն այսպիսին է՝ եթե հասնես Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ, կարող ես հաղթել այն»,- Կրոսի խոսքերն է մեջբերում Madrid Zone-ը։
Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը «Բորուսիա» – «Ռեալ» կկայանա հունիսի 1-ին Լոնդոնում։