Պրեմիեր Լիգայի 37-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» արտագնա խաղում մրցեց «Բրայթոնի» հետ և հաղթեց՝ 2:1 հաշվով։
Հանդիպման հաշիվը 34-րդ րոպեին բացեց Քոուլ Պալմերը։ Լոնդոնյան թիմի առավելությունը 64-րդ րոպեին կրկնապատկեց Քրիստոֆեր Նկունկուն։
90+8-րդ րոպեին տանտերերը կրճատեցին հաշվի տարբերությունը՝ գոլի հեղինակ դարձավ Դենի Ուելբեքը։
«Չելսին» (60 միավոր) ԱՊԼ-ում բարձրացավ վեցերորդ հորիզոնական՝ առաջ անցնելով «Նյուքասլից» (57): «Բրայթոնը» (48) մնում է մրցաշարային աղյուսակի տասներորդ հորիզոնականում։
Զուգահեռ ընթացող խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» տանը՝ 3:2 հաշվով հաղթեց «Նյուքասլին»։
Տանտերերի կազմից աչքի ընկան՝ Կոբի Մայնուն, Ամադ Դիալոն և Ռասմուս Հեյլունը։ «Նյուքասլի»՝ կազմից աչքի ընկան Էնթոնի Գորդոնը և Լյուիս Հոլը։
«Մանչեսթեր Յունայթեդը» ընդհատեց Պրեմիեր Լիգայում կրած երկու պարտությունների շարանը։ Էրիկ տեն Հագի թիմը վաստակեց 57 միավոր և շարունակում է մնալ մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականում։