Մասիմիլիանո Ալեգրին այսօր կարող է հեռանալ «Յուվենտուսից»:
Երեկ «բյանկոներիները» նվաճեցին Իտալիայի գավաթը՝ եզրափակիչում հաղթելով «Ատալանտային» (1:0):
Լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի խոսքով՝ ակումբի ղեկավարությունը դժգոհ է եղել մարզչի պահվածքից հանդիպման ընթացքում և եզրափակիչ սուլիչից հետո։ «Յուվենտուսը» դիտարկում է Ալեգրիի հետ պայմանագիրը վաղաժամկետ խզելու տարբերակը. դա կարող է տեղի ունենալ այսօր։
Ավելի վաղ հաղորդվում էր , որ թուրինյան թիմն արդեն պայմանավորվել է Տիագու Մոտտայի հետ, նա թիմը կգլխավորի հաջորդ մրցաշրջանում։