Հայտնի է «Բավարիայի» ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստի անունը

«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը ճանաչվել է թիմի ապրիլ ամսվա լավագույն խաղացող, հաղորդում է մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը։ Սա նրա չորրորդ նման մրցանակն է այս մրցաշրջանում։

30-ամյա անգլիացին «Բավարիայի» պաշտոնական կայքում ստացել է ձայների 23 տոկոսը՝ առաջ անցնելով Կոնրադ Լայմերից (17%) և Մանուել Նոյերից (15%)։

Ապրիլին Քեյնը «Բավարիայի» կազմում 7 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Գերմանիայում անցկացրած իր առաջին մրցաշրջանում Քեյնը մյունխենցիների կազմում անցկացրած 45 խաղում դարձել է 44 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։