Մայիսի 15-ին «Սևիլիան» Լա Լիգայի 36-րդ տուրի խաղում հյուրընկալում է «Կադիսին»։
«Սևիլիայի» մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ աջ պաշտպան Խեսուս Նավասը: 38-ամյա ֆուտբոլիստի համար սա Լա Լիգայի հոբելյանական 500-րդ հանդիպումն է։
Ըստ Opta-ի, Նավասը դարձավ Լա Լիգայի պատմության մեջ միայն վեցերորդ խաղացողը, ով մեկ ակումբի կազմում անցկացրել է 500+ հանդիպում։ Ահա մյուս հինգը՝ Ռաուլ (Ռեալ Մադրիդ, 550), Մանոլո Սանչիս (Ռեալ Մադրիդ, 523), Լիոնել Մեսսի (Բարսելոնա, 520), Իկեր Կասիլյաս (Ռեալ Մադրիդ, 510), Չավի (Բարսելոնա, 505)։