Սաուդյան Արաբիայի ակումբները վճռական են տրամադրված շարունակելու օգտագործել իրենց հսկայական ֆինանսական ռեսուրսները Եվրոպայի լավագույն խաղացողներին ներգրավելու համար։
Ըստ The Guardian-ի՝ Սաուդյան Արաբիայի գլխավոր տրանսֆերային նպատակների թվում են «Լիվերպուլի» երկու աստղերը՝ հարձակվող Մոհամեդ Սալահը և դարպասապահ Ալիսոնը։ Բացի այդ, «Մանչեսթեր Յունայթեդի» երկու ֆուտբոլիստներ կարող են տեղափոխվել Սաուդյան Արաբիա՝ պաշտպան Ռաֆայել Վարանը և կիսապաշտպան Կազեմիրոն։
Նշենք, որ նույնիսկ անցած ամառ Սալահին ակտիվորեն կապում էին «Ալ-Իթթիհադի» հետ։