France Football ամսագիրը դիտարկում է «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն 2020 թվականի «Ոսկե գնդակը» շնորհելու հարցը։
Համաշխարհային ֆուտբոլի ամենահեղինակավոր անհատական մրցանակը շնորհվում է ամեն տարի՝ սկսած 1956 թվականից, սակայն 2020 թվականը պատմության մեջ միակ դեպքն էր, որ այն չի շնորհվել։ Չեղարկման պատճառը եղել է կորոնավիրուսի համաճարակը։ Լևանդովսկին, ով այն ժամանակ հանդես էր գալիս «Բավարիայում», ֆենոմենալ մրցաշրջան անցկացրեց՝ 47 խաղում դառնալով 55 գոլի հեղինակ։
Հենց լեհն էր համարվում «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդը, որն ի վերջո չշնորհվեց։ Հաջորդ տարի Լևանդովսկին կրկին լրջորեն պայքարեց մրցանակի համար, բայց քվեարկության արդյունքում պարտվեց Լիոնել Մեսսիին։
Ինչպես հայտնում է Diario Sport-ը, France Football-ի ղեկավարները դիտարկում են Լևանդովսկուն 2020 թվականին պարգևատրելու հնարավորությունը՝ հանրության աչքում հեղինակությունը չկորցնելու համար։