«Ռեալը» մոտ է «Ատլետիկոյի» ֆուտբոլիստին գնելուն

Մադրիդի «Ռեալը» մոտ է Մադրիդի «Ատլետիկոյի» 19-ամյա դարպասապահ Սերխիո Մեստրեին ձեռք բերելուն։

Ինչպես հաղորդում է Relevo-ն, Մեստրեն, ով հանդես է գալիս Մադրիդի «Ատլետիկոյի» Մ19 թիմում, այս ամառ կմիանա «Ռեալին» ազատ գործակալի կարգավիճակով: Նշվում է, որ դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է եղել Մադրիդի «Ռեալի» ակադեմիայի տնօրեն Մանու Ֆերնանդեսը։ Նախատեսվում է, որ հաջորդ մրցաշրջանում Մեստրեն հանդես կգա Մադրիդի C-ում որպես հիմնական դարպասապահ։

Այս մրցաշրջանում Մեստրեն երկու հանդիպում է անցկացրել Ատլետիկոյի երիտասարդական թիմի կազմում ՈւԵՖԱ-ի երիտասարդական լիգայում, ինչպես նաև ընդգրկվել է Լա Լիգայի Լաս Պալմասի հետ խաղի հայտացուցակում։