Պեպ Գվարդիոլա․ «Արթնանում էի առավոտյան ժամը 3-4-ին, որպեսզի դիտեմ նրա խաղը»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոստովանել է, որ 90-ականներին արթնացել է գիշերը՝ դիտելու Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) խաղերը Մայքլ Ջորդանի մասնակցությամբ։

«Երբ նա խաղում էր 90-ականներին, ես արթնանում էի Բարսելոնայում առավոտյան ժամը 3-4-ին:

Կինս այդ պահին դեռ քնած էր, իսկ ես հեռուստացույց էի դիտում։

Ես այնպիսի զգացողություն ունեի, որ այլևս երբեք չեմ տեսնի այս խարիզման, մրցակցության այս կիրքը, այս տաղանդն ու հմտությունը մեկ մարդու մեջ»,- ասել է Գվարդիոլան TNT Sports հեռուստաալիքի եթերում։