Մարսելի հարձակվող Պյեր-Էմերիկը արժանացել է Marc-Vivien Foe մրցանակին, որը շնորհվում է Ֆրանսիայի առաջնության մրցաշրջանի աֆրիկացի լավագույն խաղացողին։
Ինչպես հայտնում է RMC Sport-ը, գաբոնցի ֆուտբոլիստը քվեարկության արդյունքում ստացել է 252 միավոր՝ առաջ անցնելով ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հակիմիից (136 միավոր) և կիսապաշտպան Նաբիլ Բենտալեբից (112) «Լիլից»։
2023/24 մրցաշրջանում Օբամեյանգը Լիգա 1-ի 31 խաղում դարձել է 14 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
34-ամյա Օբամեյանգն իր կարիերայի ընթացքում երկրորդ անգամ է արժանացել Ֆրանսիայի առաջնության լավագույն խաղացողի մրցանակին։ Առաջին անգամ դա տեղի ունեցավ 2013 թվականին, երբ նա խաղում էր «Սենտ Էտյենում»: