«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետտինոն մրցաշրջանի ավարտին կարող է լքել լոնդոնյան թիմը: Այս մասին հայտնում է լրագրող Կիերան Գիլը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ չնայած հնարավոր հեռանալու մասին լուրերին, «Չելսիի» ֆուտբոլիստները հիմնականում չեն ցանկանում, որ նա հեռանա: Թիմն աջակցում է եւ պատրաստ է շարունակել աշխատել նրա հետ:
Հիշեցնենք, որ Պոչետտինոն «Չելսին» գլխավորում է անցած ամառվանից: Անգլիայի Պրեմիեր լիգայում անցկացրած 35 խաղից հետո լոնդոնյան ակումբը 54 միավորով զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պոչետտինոն կարող է գլխավորել «Միլանը» :