Մարկ-Անդրե տեր Շտեգենը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։
Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, «Ալ-Իթթիհադը» հետաքրքրված է «Բարսելոնայի» դարպասապահի տրանսֆերով։ Ակումբը կփորձի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել ամռանը։
«Ալ-Իթթիհադի» մարզական տնօրեն Ռամոն Պլանեսը ճանաչում է Տեր Շտեգենին «Բլաուգրանայում» աշխատելու ժամանակներից և նրան տեսնում է որպես իր նոր ակումբի գլխավոր դարպասապահի:
Ակումբը կարծում է, որ գործարքն ավարտին հասցնելը դժվար կլինի, սակայն նրանք դեռ կփորձեն համոզել ֆուտբոլիստին համաձայնել տրանսֆերին։ Գերմանացի դարպասապահի պայմանագիրը «Բարսայի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականը: