Մայիսի 12-ին «Բայերը» գերմանական Բունդեսլիգայի 33-րդ տուրի խաղում 5։0 հաշվով հաղթել է «Բոխումին»։
Այս խաղում գոլի հեղինակ դարձավ «Բայերի» պաշտպան Ալեքս Գրիմալդոն: Այս գոլը դարձավ նրա 10-րդը Գերմանիայի ընթացիկ առաջնության մրցաշրջանում։
2023/24 մրցաշրջանում «Բայերի» երկու խաղացողներ՝ Գրիմալդոն (10+13) և Ֆլորիան Վիրցը (11+11), գերազանցեցին 10+ գոլի և 10+ գոլային փոխանցման շեմը։ Ըստ Opta-ի՝ սա մրցաշարի պատմության մեջ միայն երրորդ նման դեպքն է (վիճակագրությունը պահպանվում է 2004/05 մրցաշրջանից): Նախկինում «Բավարիայի» թիմակիցներ Ֆրանկ Ռիբերին և Թոմաս Մյուլերը (երկու անգամ՝ 2012/13 և 2013/14 թթ.) և «Վերդերի» զույգը՝ Միրոսլավ Կլոզեն և Թիմ Բորովսկին (2005/06) մեկ մրցաշրջանում 10+10 էին գրանցել։