Ռեալ Մադրիդի նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել է իր ակումբի մտածելակերպի մասին:
«Մենք աշխարհի ամենասիրված ակումբն ենք: Յուրաքանչյուր տիտղոսը մղում է մեզ դեպի հաջորդը։ «Բավարիայի» դեմ խաղը յուրահատուկ էր: Այժմ մենք կխաղանք հունիսին Չեմպիոնական Լիգայի ևս մեկ եզրափակիչում:
Վստահ եմ, որ ֆուտբոլիստները ամեն ինչ կանեն, որպեսզի վերադառնան այստեղ Չեմպիոնների լիգայի մրցանակով»,- ասել է Պերեսը:
Մադրիդյան ակումբը ավարտից առաջ նվաճեց իր 36-րդ չեմպիոնական տիտղոսը: Սա լավագույն ցուցանիշն է Իսպանիայում: «Բարսելոնան» երկրորդ տեղում է (27):
Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Ռեալ Մադրիդը» կհանդիպի Դորտմունդի «Բորուսիային»: Խաղը տեղի կունենա հունիսի 1-ին Ուեմբլի մարզադաշտում: