Մայիսի 11-ին «Չելսին» ԱՊԼ-ի 37-րդ տուրի խաղում արտագնա հաղթանակ տարավ «Նոթինգհեմ Ֆորեստի» նկատմամբ (3:2):
Այս խաղում լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստները ստացել են 3 դեղին քարտ։
Ըստ Opta-ի՝ «Չելսին» կրկնել է Պրեմիեր լիգայի հակառեկորդը՝ մեկ մրցաշրջանում ստացած քարտերի քանակով (104): Թիմն այժմ կիսում է 2021/22 մրցաշրջանի ռեկորդը Լիդսի հետ։
2023/24 մրցաշրջանում «ազնվականների» խաղացողները ստացել են 101 դեղին և 3 կարմիր քարտ։ «Չելսիին» մնացել է երկու տուր՝ հակառեկորդակիր դառնալու համար։