Անդրեյ Լունինը 5 տարով կերկարաձգի պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ։
Ուկրաինայի հավաքականի 25-ամյա դարպասապահը, Տիբո Կուրտուայի լուրջ վնասվածքի ֆոնին, այս մրցաշրջանում դարձավ Մալրիդի գլխավոր խաղացողը՝ հաղթելով Կեպա Արիսաբալագային: Անդրեյը բոլոր մրցաշարերում անցկացրել է 30 հանդիպում, որից 12-ը՝ զրոյական։
Ինչպես հայտնում է Relevo-ն, Լունինը և ակումբը սկզբունքային համաձայնության են եկել դեռ մարտին՝ նոր պայմանագիր կնքելու համար մինչև 2029 թվականի ամառ։ Սակայն կողմերը դեռ պետք է քննարկեն մանրամասները։
Եթե պայմանագիրը երկարաձգվի «Ռեալի» հետ, ապա Լունինի աշխատավարձը զգալիորեն կբարձրանա՝ սա վարձատրություն է այս մրցաշրջանում նրա լավ խաղի համար։ Ակումբը գոհ է դարպասապահի խաղից։
Անդրեյը պատրաստ է մրցել Կուրտուայի հետ, չնայած հասկանում է, որ թե՛ Չեմպիոնների լիգայի եզրափակչում, թե՛ հաջորդ մրցաշրջանում բելգիացին սկզբնական շրջանում կլինի առաջին համարը։
Ուկրաինացու գործող պայմանագիրն ուժի մեջ է ևս մեկ տարով։ Ֆուտբոլիստն արդեն ստացել և ստանում է տեղեկատվություն այլ ակումբների հետաքրքրության մասին։ Նա պայմանավորվել է «Ռեալի» հետ, որ կգնահատի առաջարկները, եթե դրանք նշանակալի լինեն։ Դարպասապահի ծառայությունները վերջերս ներկայացնում էր գործակալ Ժորժե Մենդեշը։