Հայտնի է Բունդեսլիգայի հաջորդ նորեկի անունը

Գերմանական «Սենտ Պաուլի» ակումբը 2024/25 մրցաշրջանից հանդես կգա Բունդեսլիգայում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Հոլշտայնը» հաջորդ մրցաշրջանում իր պատմության մեջ առաջին անգամ հանդես կգա Գերմանիայի առաջնության բարձրագույն դիվիզիոնում։

«Սենտ Պաուլին» Բունդեսլիգայում վերջին անգամ խաղացել էր 2011 թվականին։