Գործակալ Պինի Զահավին, ով ներկայացնում է հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու շահերը, հերքել է խաղացողի «Բարսելոնայից» հեռանալու մասին լուրերը։
Նախկինում հաղորդվում էր, որ կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավին պատրաստվում է վերակառուցել թիմի գրոհը, ուստի տարիքի պատճառով այլևս հույսը չի դնում լեհ ֆուտբոլիստի վրա։
«Սա անհեթեթություն է, կեղծ լուրեր», – գործակալի խոսքերն է մեջբերում Meczyki-ն:
Այս մրցաշրջանում 35-ամյա Լևանդովսկին մասնակցել է 45 հանդիպման, դարձել 24 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ «Բարսելոնայի» հետ պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականի ամառ։