«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոստովանել է, որ ակնկալում էր, որ թիմը անկում կունենա թրեբլից հետո։
«Մենք զգում ենք ճնշումը, հասկանում ենք, որ եթե ոչ-ոքի խաղանք կամ պարտվենք, ամեն ինչ կավարտվի: Մենք հասկանում ենք, թե ինչ պետք է անենք յուրաքանչյուր խաղում։
Չէի կարծում, որ մենք այս դիրքում կլինենք անցյալ տարվա թրեբլից հետո: Կարծում էի, որ կհանձնվենք, բայց ստացվեց լրիվ հակառակը»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում beIN Sports-ը։
Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակը 85 միավորով գլխավորում է «Մանչեսթեր Սիթին»: Գվարդիոլայի թիմը չեմպիոն կդառնա, եթե եզրափակիչ հանդիպումներում հաղթի «Թոթենհեմին» և «Վեսթ Հեմին»։ «Արսենալը» հետ է մնում երկու միավորով։