Մարկո Ռոուզը կերկարաձգի պայմանագիրն «Լայպցիգի» հետ

«Լայպցիգի» գլխավոր մարզիչ Մարկո Ռոուզը կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։

Աղբյուրի տեղեկություններով՝ 47-ամյա գերմանացին պայմանագիր կկնքի մինչև 2026 թվականը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։

Ռոուզը «Լայպցիգը» գլխավորում է 2022 թվականի ամռանից։ Նա թիմի հետ նվաճել է Գերմանիայի գավաթը և սուպերգավաթը։