Լուկա Մոդրիչը դեռ որոշում չի կայացրել իր ապագայի վերաբերյալ

Մադրիդի «Ռեալի» 38-ամյա կենտրոնական կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հակված է երկարաձգել իր աշխատանքային պայմանագիրը «Ռեալի» հետ, որն ավարտվում է առաջիկա ամռանը։ Այս մասին հայտնում է AS-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մեկ ամիս առաջ Մոդրիչը մտածում էր մադրիդյան ակումբից հեռանալու մասին, սակայն Չեմպիոնների Լիգայի կարևոր հանդիպումների մասնակցելը ստիպել է նրան փոխել իր միտքը։ Այս պահին խորվաթ ֆուտբոլիստը դեմ չէ խաղադաշտ մտնել պահեստայինների նստարանից։

Իր հերթին Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին ցանկանում է, որ Մոդրիչը երկարաձգի պայմանագիրն ակումբի հետ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Մոդրիչը դժգոհ է «Ռեալում» ստացած խաղաժամանակից։

Այս մրցաշրջանում Մոդրիչը բոլոր մրցաշարերում մասնակցել է 43 հանդիպման, որոնցում դարձել է 2 գոլի և ութ գոլային փոխանցման հեղինակ։