ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն վերջին երկու տարիների ընթացքում երբեք չի բանակցել անգլիական ակումբների հետ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Բացի այդ, 25-ամյա ֆրանսիացին նախորդ ամառ մերժել էր Սաուդյան Արաբիայի առաջարկը՝ 200 միլիոն եվրո մեկ մրցաշրջանի աշխատավարձով։
«Պատճառն այն է, որ նա միայն ցանկանում էր գնալ «Ռեալ» և 2022 թվականի հունիսից հետո կրկին չվշտացնել ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին»,- գրել է Ռոմանոն X սոցիալական ցանցում։
Մբապպեն ուրբաթ օրը՝ մայիսի 10-ին, հայտարարեց ՊՍԺ-ից հեռանալու մասին։ Հարձակվողը թիմից կհեռանա ազատ գործակալի կարգավիճակով։
Մբապպեն ՊՍԺ-ում հանդես է գալիս 2017 թվականի օգոստոսից։ 2023/24 մրցաշրջանում հարձակվողը փարիզցիների կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 46 խաղում խփել է 43 գոլ և կատարել 10 արդյունավետ փոխանցում։