Խորեն Բայրամյան. «Մենք ինքներս ենք մեղավոր»

«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը խոսել է ՌՊԼ-ի 28-րդ տուրի խաղում «Ռուբինից» կրած պարտության մասին (1։3)։

«Առաջին խաղակեսում մենք այնքան էլ լավ չէինք մտնում խաղի մեջ։ Ըստ երևույթին, դա այդպես է, ինչպես ասաց Վալերի Կարպինը, ցանկությունը բավարար չէր։ Մենք ինքներս ենք մեղավոր, «Ռուբինը» ցանկանում էր ավելի շատ հաղթել, հատկապես առաջին խաղակեսում։

Երկրորդ խաղակեսում մենք այլեւս չկարողացանք խաղը շրջել մեր օգտին։ Մեր հաջորդ խաղը տանը է, այս մրցաշրջանի եզրափակիչը, պետք է ամեն ինչ տանք երկրպագուներին գոհացնելու համար»,- Բայրամյանի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն։

Հաջորդ հանդիպումը «Ռոստովը» կանցկացնի մայիսի 19-ին Դոնի Ռոստովում՝ «Բալթիկայի» հետ։