Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել է թիմի Լա Լիգայի չեմպիոնության մասին։
«Այս տիտղոսը հատուկ է մեզ համար։ Այն նվաճվել է մեր ակումբի արժեքների շնորհիվ։ Խոսքը քրտնաջան աշխատանքի, հարգանքի, համերաշխության և արդար խաղի մասին է։
«Ռեալ Մադրիդը» հայտնի է ամբողջ աշխարհում։ Մեր հարուստ պատմությունը մեզ մղում է դեպի նոր ձեռքբերումներ։ Կցանկանայի դիմել Կառլո Անչելոտտիին և շնորհակալություն հայտնել նրան։ Նա ֆուտբոլի պատմության մեծագույն մարզիչներից մեկն է»,- Պերեսի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Հունիսի 1-ին Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների Լիգայի եզրափակչում կմրցի Դորտմունդի «Բորուսիայի» հետ։