ARMENIAN CUP. «Արարատ-Արմենիան» դարձավ Հայաստանի գավաթակիր

Հայաստանի գավաթի եզրափակչում Երևանի «Ուրարտուն» Վ.Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց «Արարատ-Արմենիայի» դեմ։

«Արարատ-Արմենիան» կարողացավ հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել ու նվաճել Հայաստանի գավաթը (1:1):

Հանդիպման առաջին կեսում թիմերը մեկական գոլով փոխանակվեցին. հանդիպման 31-րդ րոպեին Միքայել Միրզոյանը Ժիրայր Մարգարյանի փոխանցումից հետո բացեց խաղի հաշիվը: 7 րոպե անց Վարդան Մինասյանի սաները հավասարեցրին հաշիվը. գոլի հեղինակ դարձավ Ալեքսիս Ռոդրիգեսը:

Երկրորդ խաղակեսում թիմերը համառ պայքար մղեցին: «Ուրարտուի» կազմում կարող էր գոլի հեղինակ դառնալ Գևորգ Տարախչյանը, սակայն նրա հարվածից հետո դարպասաձողը փրկեց «Արարատ-Արմենիային»: Խաղի մնացած մասում իրական գոլային պահեր չեղան։

Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ թիմերը կարողացան անառիկ պահել իրենց դարպասը: Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ուժեղ գտնվեց «Արարատ-Արմենիան» (5:3) ու դարձավ գավաթակիր։