Անտոնիո Կոնտեն պատրաստ է գլխավորել «Միլանը»

«Միլանի» ղեկավարությունը շարունակում է մնալ անորոշ վիճակում՝ նոր գլխավոր մարզիչ փնտրելիս, որը կփոխարինի Ստեֆանո Պիոլիին, ով կհեռանա ակումբից այս մրցաշրջանի ավարտից հետո։ Այս մասին հաղորդում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։

Ըստ լրագրողի՝ «ռոսոներիներին» դեռ չի հաջողվել ստանալ պորտուգալացի մասնագետ Պաուլո Ֆոնսեկայի համաձայնությունը, ով, բացի «Միլանից», հնարավորություն ունի գլխավորելու ֆրանսիական «Մարսելը»։

Միաժամանակ, մեկ այլ թեկնածու՝ «Պորտուի» գլխավոր մարզիչ Սերխիո Կոնսեյկաոն, դեռ համաձայնության չի եկել իր ակումբի նոր նախագահ Անդրե Վիլաշ-Բոաշի հետ՝ պայմանագրի վաղաժամկետ խզման և իտալական ակումբ մեկնելու հարցում։ Ամբողջ իրավիճակը նյարդայնացնում է «Միլանի» ղեկավարությանը, որոնց դեռ ժամանակ է պետք նոր մարզիչ գտնելու համար։

Նշվում է, որ «Յուվենտուսի» և «Ինտերի» նախկին մարզիչ Անտոնիո Կոնտեն պատրաստ է գլխավորել «Միլանը», սակայն «ռոսոներիների» արձագանքը դրան դեռևս հայտնի չէ։